Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Մնացել է իր սկսած խաղի փլատակների տակ

Մնացել է իր սկսած խաղի փլատակների տակ
06.07.2025 | 13:17

Եթե Փաշինյանը չի ուզում հաշվետվություն ներկայացնել, թե շուրջ մեկ ամսից ավել տևած եղկելի հակաեկեղեցական արշավի արդյունքում քանի՞ միլիմետր է մոտեցել իրեն պատվիրված նպատակին, դա կանեմ ես: Արդյունքները սոսկալի վատն են նրա համար, իսկ լուծման ենթակա խնդիրը դեմ է առել պատին:

Վեհափառը վեհարանում է և շարունակում է կրել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տիտղոսը:

Բագրատ և Միքայել սրբազանների նկատմամբ նույնիսկ տիտանական քրեաիրավական գործողություններ, որակումներ ու բնորոշումներ կիրառելուց հետո որևէ կերպ հնարավոր չի դառնում հանրային ընկալումների մեջ արմատավորել քրեաիրավական տարրի էլեմենտ նրանց նկատմամբ: Սրբազանները պատվով կրում են հանուն եկեղեցու, երկրի և ժողովրդի անձնվեր պայքարող նվիրյալների պատվաբեր տիտղոսները:

Վեհարանը ասպատակելու փորձերը խայտառակել են ԱԱԾ ինստիտուտը, որպես պետության և ժողովրդի անվտանգությունը ապահովող ինստիտուտ՝ այն վերածելով Փաշինյանի անձնական օգտագործման ռեյդերային ծառայության:

Դատախազական և քննչական ինստիտուտները ի ցույց են դրել իրենց բութ և անորակ մասնագիտական կոնվեյերների բնույթը, ինչը հենց արտահամակարգային իրավական մասնագիտական հանրույթի կողմից, մեղմ ասած, արժանանում է մասնագիտական պախարակման և ամոթի:

Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների ընկալումներն ու վարկանիշը, վեհարանը ասպատակող ուժայիններին դիմադրություն ցույց տալուց և թույլ չտալուց հետո, շեշտակի և որակապես դրականորեն փոխվել է:

Սամվել Կարապետյանը, ով իր մեկ կարճ քննադատական ելույթով ամբողջացրեց այս եղկելի արշավի ողջ հանրային մերժելիությունն ու անընդունելիությունը, դարձել է լրջագույն քաղաքական ֆակտոր հողի վրա, ով քաղաքականությամբ չզբաղվողների և միևնույնականների մի ահռելի շերտի ստիպել է սկսել հետևել քաղաքական գործընթացներին և ձևավորել հստակ հակաիշխանական դիրքավորում:

Եթե մի կողմ թողնենք իշխանական անարդյունք աղբը, որը ամենօրյա ռեժիմով արտադրվում և դաշտ է նետվում կաթողիկոսի, եկեղեցու, սրբազանների և Սամվել Կարապետյանի մասով, այդ աղբը որևէ կերպ չի կապիտալիզացվում Փաշինյանի կողմից որպես իր ճշմարտացիության և քաղաքական ամրության ռեսուրս: Սրբազաններն ու Սամվել Կարապետյանը մեկուսացված են: Այդ մեկուսացումն ու բանտարկումը տանում են պատվով, և դա աշխատում է ոչ թե ի վնաս իրենց, այլ հօգուտ իրենց և մեծ նպատակի, որի թիրախը այս իշխանության սնանկության ու վախերի ցուցադրումն ու ապացուցումն է լայն հանրային շերտերի առջև:

Չոր արդյունքում՝ ստորանալուց, խայտառակվելուց, բարոյազրկվելուց, սեփական սնանկությունն ու անարժեքությունը ողջ աշխարհի առջև ի ցույց դնելուց բացի, այլ էական արդյունք և քաղաքական կապիտալիզացիա Փաշինյանը չունի, և իր նախաձեռնած խաղը շեշտակի շրջվում է իր դեմ, որովհետև յուրաքանչյուր քայլ ավելի է խորացնելու արդեն վա բանկ գնացածի իր պատային կարգավիճակը:

Վեհափառը վեհարանում է և շարունակում է կրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կարգավիճակը:

P.S. Նա ոչ առաջին, ոչ էլ վերջին ավտոկրատ բռնակալն է, ով մնացել է իր սկսած խաղի փլատակների տակ, որը վերածվել է սեփական քաղաքական վերջնախաղի:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 8423

Մեկնաբանություններ